ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ո՞ւմ երկու ձայնն էր որոշիչ

Ո՞ւմ երկու ձայնն էր որոշիչ
31.03.2020 | 16:34

ԱԺ նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների զայրացած և տարակուսաց ձայները աշխատասենյակներից արձագանքում էին միջանցքներում։ Թեև միաջանցքներում ևս գնալ գալով մեկը մյուսին հարցնում էր․ «Ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել»։ Եվ այսպես երկու ձայն չբավարարեց, որպեսզի հաստատվեր կառավարության ներկայացված կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը, որին կողմ քվեարկեց 65 պատգամավոր՝ ներառյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Պարլամենտական ընդդիմությունը, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» միաձայն դեմ քվեարկեցին։ Այսինքն նախագիծը չնդունվեց։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեկը մյուսին ուղված հարցը, թե որտե՞ղ են, ինչ՞ու չէին եկել իրենց գործընկերները՝ այս պահին մնաց օդում։ Գուցե այս խմորը որոշակի ջուր վերցնի խմբակցության ներսում, ով՞ գիտի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 14293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ